ՆԱՏՕ-ին ՈՒկրաինայի չանդամակցելու վերաբերյալ իրավաբանորեն պարտավորեցնող փաստաթուղթը կարգավորման շուրջ բանակցությունների անկյունաքարն է՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Այս հարցը անկյունաքարային է և հատուկ քննարկման է արժանի՝ համեմատած մյուսների հետ։ Հենց սա է բանակցային գործընթացի էությունը, և ես կցանկանայի ևս մեկ անգամ ընդգծել, որ մենք չենք ցանկանում այն անցկացնել բարձրախոսի ձևաչափով»,- ընդգծել է նա։               
 

Մենք այս պահին դժվարանում ենք ընկալել, թե թշնամական ինչ ծրագիր է կախվել մեր գլխին

Մենք այս պահին դժվարանում ենք ընկալել, թե թշնամական ինչ ծրագիր է կախվել մեր գլխին
09.12.2025 | 11:42

Հիշեք այս դեմքերն ու նրանց անունները։ Թեև նրանց այլևս մոռանալ չի լինի․ Հայաստանի ամոթի և անկման տարեգրության մեջ նրանց անունները դաջվեցին Հայոց սուրբ եկեղեցին ասպատակող թուրք ու մոնղոլ քոչվոր-վայրագների ու անաստված բոլշևիկների կողքին։

Բայց մի կարևոր տարբերությամբ՝ թուրքն ու մողոլ-թաթարը ո՜չ սեփական եկեղեցուն էին դավաճանում, ո՜չ Տիրոջը, ոչ իրենց հոգևոր հայր Վեհափառին, ոչ էլ՝ հոգևոր եղբայրներին։

Թուրքն ու մոնղոլ-թաթարը ոչ ՏԻՐԱԴԱՎ էին, ոչ ՈԻԽՏԱԴԱՎ, ոչ էլ՝ ԵՂԲԱՅՐԱԴԱՎ։ Նրանք չէին ուրանում ու դավաճանում նաև իրենց սեփական ժողովրդին կամ հոտին։

Նողկանքի ու բարոյական անկումի այս հատակը դժվար է պատկերացնել։ Մենք այս պահին դժվարանում ենք ընկալել, թե սոդոմի ինչ պատկերի ենք առերեսվում, դժվարանում ենք երևակայել, թե թշնամական ինչ ծրագիր է կախվել մեր գլխին։

Այս ամենից էլ անդին․․․ այս վեղարների տակ, մինչ հոգևորական դառնալն ու եպիսկոպոսական ուխտին հավատարմություն հայտնելը, պիտի որ տղամարդ գոյության ունենար։ ՊԻՏԻ ՈՐ․․․

Երբ ձեր եղբորն հանել-աքսորել են իր տնից ու բանտել։

Երբ նրա՝ Գերաշնորհ Տեր Միքայել Աջապահյանի հոտն էլ մերժել է ձեզ, ՄԵՐԺԵԼ անեծքով ու շռնդալից ապտակով, ո՞նց եք մտնում այդ տուն, Ո՞ՆՑ։

Քրիստոնեական և պարզ մարդկային բարոյականության ըմբռնումներից լինել այդքան ՀԵՌՈՒ, այդքան ՉՄԱՐԴ, այդքան ՉՏՂԱՄԱՐԴ․․․ այդքա՜ն ՀԱՐԱՄ․․.

Լիլիթ ԳԱԼՍՏՅԱՆ

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր

Դիտվել է՝ 1061

Մեկնաբանություններ